3

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը

Սիրելի՛ սփյուռքահայ երիտասարդ

Այցելելով Հայաստան և մասնակցելով «Արի Տուն» ծրագրին՝ դու կունենաս հնարավորություն ներթափանցելու մի հսկայական աշխարհի պատմության ու մշակույթի մեջ, աշխարհի, որ կոչվում է էթնիկ Հայրենիք:

Միաժամանակ դու կունենաս բացառիկ հնարավորություն ապրելու հայկական հյուրընկալ ընտանիքում և ձեռք բերելու հասակակից ընկերներ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից:

Դուք ձեր հայրենիքում եք՝ ձեր տանը: Ծրագիրն ունի բարոյական, հոգեբանական, քաղաքական, պատմական մեծ նշանակություն: Մենք խնդիր ենք դրել, որ մեր սփյուռքահայ երեխաները ապրեն մեր հայ ընտանիքներում, ճանաչեն հայկական կենցաղը, հայկական ավանդական ընտանիքի բարքերը, որ նրանք տեսնեն, զմայլվեն Արարատով, ոտք դնեն հայրենի հողում, ուժ առնեն դրանից, ձեռքերը լվանան Սևանա լճում, մոմ վառեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և խոնարհվեն Ցեղասպանության հուշարձանի առջև: Ես կարծում եմ, այս բոլոր գործողությունները կատարելուց հետո, նրանք շատ ավելի հզորացած հայկականությամբ վերադառնալու են իրենց երկրներ՝ շարունակելու հայապահպանության ամենակարևոր և ամենաանհրաժեշտ ծրագիրը, որն է` հավատարիմ մնալ հայ ինքնությանը, հայ համայնքին, հայ եկեղեցուն, հայ պետությանը:

Հրանուշ Հակոբյան

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն, հասցե` ՀՀ ք.Երևան, 0010, Վ.Սարգսյան 3, հեռ.` (+37410) 58-56-01 (700), (+37460) 50-08-30, (+37410) 52-02-46, (+37410) 52-14-10, ֆաքս` (+37410) 58-91-57, (+37410) 58-91-57, էլ. հասցե՝ [email protected]

«ԱՐԻ ՏՈՒՆ-2016» ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼ

ՀՈՒՇԵՐԻ ՄԱՏՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ