Ավարտվում է «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլը

Օգոստոսի 4-ին, ժամը՝ 18.00-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:

Ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիբանանից, Հորդանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեդիայից:

Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի օգոստոսի 4-ին, ժամը 16.30-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):