Ավարտվում է «Արի տուն» 2017 ծրագիրը

Օգոստոսի 25-ին, ժամը` 18.00-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի վերջին՝ ութերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, մշակույթի գործիչներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:

«Արի տուն» ծրագրի 8-րդ փուլին մասնակցում է 67 պատանի 13 երկրից` Ռուսատանից, Ուկրանինայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, ԱԷՄ-ից, Սիրիայից, Լատվիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից:

2017 թվականին «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1061 սփյուռքահայ երիտասարդների:

Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի օգոստոսի 25-ին, ժամը՝ 16.30-ին, Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):