«Արի տուն»ը՝ որպես վառ հիշողություն. Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 Հարգելի՛ տիկին Հակոբյան,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ «Արի տուն» ծրագիրը պրոֆեսիոնալ, բարձր մակարդակով կազմակերպելու, Սոչիի դպրոցականներին հայրենի հողում հյուրընկալելու գործում աջակցություն ցուցաբերելու համար: Մասնակցելով ծրագրին՝ Ադլերի հայ դպրոցականները հնարավորություն ունեն իրենց ամառային հանգիստն անցկացնելու Հայաստանում, համատեղելու այն ուսման հետ, ծանոթանալու հայ ժողովրդի մշակույթին և ազգային ավանդույթներին, ընդլայնելու իրենց աշխարհայացքը, շրջակա միջավայրի հանդեպ ձևավորելու դրական վերաբերմունք: Ծրագրի շրջանակներում կազմակերպվող այցելությունները յուրաքանչյուր երեխայի կյանքում դառնում են որպես վառ հիշողություն, նպաստում հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության և համերաշխության ամրապնդմանն ու զարգացմանը:

Ակնկալում ենք հետագա համագործակցություն «Արի տուն» ծրագրի շրջանակներում:

Հարգանքով՝

Է. Ժուկովա

Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր,

Կրասնոդարի երկրամասի երիտասարդ պատգամավորների խորհրդի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով կոմիտեի նախագահ: