«Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքները. տեսանյութ

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացման համար շատ կարևոր է հյուրընկալ ընտանիքների ներգրավումը, որոնք կամավորության սկզբունքով սփյուռքահայ երեխաներին ընդունում են իրենց օջախներում: Հյուրընկալ ընտանիքներում բնակվելը սփյուռքահայ պատանիներին և աղջիկներին օգնում է ծանոթանալ հայկական ընտանիքների նիստուկացին, բարքերին ու սովորույթներին:

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է «Սփյուռքի ժամ» հեռուստահաղորդման պատրաստած տեսանյութը՝ «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների մասին: